ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի օդային հրամանատարության շարժական ուսումնական խումբը այցելել է Ադրբեջան՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինծառայողների մասնակցությամբ «Օդային գործողությունների պլանավորում և անցկացում» թեմայով դասընթաց անցկացնելու համար։
Այցը տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2025 թվականի «Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի» շրջանակներում։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դասընթացի ընթացքում աշխատանքային խմբերը կկատարեն գործնական և տեսական առաջադրանքներ: Դասընթացի ավարտին կտրվեն ամփոփագրեր կատարված առաջադրանքների և նպատակների վերաբերյալ, իսկ մասնակիցներին կհանձնվեն վկայականներ:
Ուսումնական դասընթացը կտևի մինչև մայիսի 2-ը։
Անի Վարդանյան





























