Armenian text to speach

Հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն․ Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի լրագրողներ, լրատվամիջոցներ և լրագրողական միություններ, այսօր հետևել եմ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի լուրջ առաջընթացի վերաբերյալ հրապարակումների մեկնաբանություններին:

Հաստատ լուրջ մտորելու տեղ ունեք, որովհետև ակնհայտ է, որ հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն, բայց ձեր կողմից այդ ազատությունը մեկնաբանվում է որպես սանձարձակություն, անհանդուրժողականության հրահրման հնարավորություն, սադրանք հրահրելու միջոց:

Մենք շարունակելու ենք ամենաժողովրդավար պետությունների փորձի ներդրումը, բայց ձեր կողմից արագ ինքնակարգավորումը պետք է դառնա օրվա հրամայական:

Այլապես հանրությունը ստիպելու է իշխանություններին կարգավորման լուրջ գործիքներ կիրառել, որը դուք կորակեք որպես խոսքի ազատության սահմանափակում:

Կոչ եմ անում միասին աշխատել այս իրավիճակը շտկելու համար: Մանավանդ, որ աշխատակազմում ստեղծվել է Մասնակցային և բաց կառավարման վարչություն, որը պատրաստ է քննարկել այդ հարցերը»:




Լրահոս