Armenian text to speach

Պորտուգալիայում մտադիր են վտարել շուրջ 18 հազար անօրինական միգրանտների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պորտուգալիայի ժամանակավոր կառավարությունը ծրագրում է արտաքսել երկրում առանց թույլտվության բնակվող շուրջ 18 հազար օտարերկրացու:

Ինչպես փոխանցում է Associated Press-ը, այս մասին  հայտարարել է կառավարությանն առընթեր նախարար-պատվիրակ Անտոնիո Լեյթոն Ամարուն՝ համազգային ընտրությունների նախաշեմին:

Նրա խոսքով՝  աջ կենտրոնամետ կառավարությունը մոտ 18 հազար ծանուցում կուղարկի երկրում ապօրինի գտնվող մարդկանց՝ խնդրելով լքել երկիրը:

Ըստ նախարարի՝ գործընթացը կսկսվի արդեն հաջորդ շաբաթ. նախնական տվյալներով՝ մոտ 4500 օտարերկրացու կխնդրեն կամավոր լքել երկիրը 20 օրվա ընթացքում:




Լրահոս