
Արտակարգ իրավիճակների լրատվական ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի ,Արբիտե ՍՊԸ-ի նավթամշակման գործարանում հերթապահության ժամանակ դեռևս չպարզված հանգամանքներում պայթել է 200 տ տարողությամբ մազութ, բռնկվել է հրդեհ:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.44-ին, մարվել՝ 09.54-ին:Պայթյունի հետևանքով վնասվել է տարողության վերին հատվածը. այրվել է 2 տ գուդրոն: