Պայթյուն Արարատի “”Արբիտ”” նավթամշակման գործարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 09.33-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի “”Արբիտ”” ՍՊԸ-ի նավթամշակման գործարանում հերթապահության ժամանակ դեռևս չպարզված հանգամանքներում պայթել է մազութի 200 տ տարողություն, և հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.44-ին, մարվել 09.54-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել է տարողության վերին հատվածը. այրվել է 2 տ գուդրոն:




Լրահոս