Լեհ անվանի մրցավար Շիմոն Մարցինյակը նշանակվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր» – «Բարսելոնա» պատասխան հանդիպման մրցավար, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Նրա օգնականները նույնպես Լեհաստանից են:
Մրցավարի տեսաօգնականները նիդերլանդցի են՝ Դենիս Հիգլերը և Պոլ վան Բուկելը:
Թիմերի միջև Կատալոնիայում կայացած խաղն ավարտվել է 3-3 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա այսօր երեկոյան՝ Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում:





























