ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր ուղիղ բանակցությունների կազմակերպմանն աջակցելու համար։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
Դրանից հետևում է, որ Ռուբիոն և Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը «շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները հյուրընկալելու և աջակցելու համար և ողջունել է կրակի անհապաղ դադարեցման հնարավորությունը»։
Բացի այդ, անդրադարձ է եղել ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների առաջիկա ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի կունենա Անթալիայում մայիսի 14-15-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել է Կիևի իշխանություններին վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք նրանք ընդհատել են 2022 թվականին՝ առանց նախապայմանների։





























