Armenian text to speach

Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր իր առաջին պետական ​​այցով։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ռիադի «Քինգ Խալեդ» միջազգային օդանավակայանում։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, ուղևորությունն ունի «լայն քաղաքական և տնտեսական հեռանկարներ, հաշվի առնելով, որ այն անցկացվում է տարածաշրջանային խնդիրների սրման և Ռիադի ՝ որպես Վաշինգտոնի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակի ֆոնին ՝ անվտանգության, էներգետիկայի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում»։




Լրահոս