Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․
«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր։
▫️ Թատրոնը կվերազինվի նոր ձայնային և լուսային տեխնիկայով: Շենքի հիմնանորոգման և արդիականացման ծրագրի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ:
▫️Մինչև տարեվերջ նախատեսվում է մեծացնել թատրոնի սուբսիդավորումը շուրջ 150 մլն դրամով, որից 100 մլնը կուղղվի աշխատավարձային ֆոնդի ավելացմանը: Եվս 50 մլն դրամ նախատեսվում է հատկացնել նոր ծրագրերի և բեմադրությունների իրականացման համար:
▫️Առաջիկայում թատրոնի կոլեկտիվի հետ կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը։
























































































