Փաշինյանը հրահանգել է դպրոցներով և մանկապարտեզներով զբաղվել․ աշխատանքային խումբ են ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել դպրոցաշինության և մանկապարտեզաշինության միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Բանն այն է, որ վերջին ժամանակահատվածում Փաշինյանին անընդհատ զեկուցում են, որ դպրոցների ու մանկապարտեզների կառուցման հետ կապված լուրջ չարաշահումներ են իրականցվում տարբեր կառույցի ղեկավարների կողմից:
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հորդորել է միջգերատեսչական խումբ ստեղծել ու ուսումնասիրել, թե ինչ է կատարվում այդ երկու ոլորտների կառուցման աշխատանքներում:

Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ հիմա հստակեցնում են, թե ովքեր պետք է լինեն այդ կառույցում:

Տեղեկացանք, որ կառույցը հնարավոր է ղեկավարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, իսկ անդամները կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Երևանի քաղաքապետարանից ներկակացուցիչներ և այլն:

Փաշինյանին հատկապես վրդովվեցնում է ընդդիմադիրների և ակտիվիստ Արթուր Չախոյանի բացահայտումները՝ անորակ շինարարական աշխատանքների վերաբերյալ, ինչի համար նպատակ է դրել, դրանք կանխելու համար:

Սոնա Գրիգորյան




Լրահոս