Armenian text to speach

Լոռու մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը գույքագրում է վնասի չափերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, ՆԳՆ փրկարարական ծառայության աշխատակիցներ, Ալավերդու, Տաշիրի և Ստեփանավանի համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, բնակավայրերի ղեկավարներ մայիսի 27-ին վաղ առավոտից մեկնարկել են աղետի հետևանքով առաջացած վնասների գույքագրման աշխատանքները։

Այցելություններ են իրականացվում ջրհեղեղից տուժած բոլոր բնակավայրեր հասցված վնասների չափերը գույքագրելու նպատակով։ Արձանագրված տվյալները կամփոփվեն աշխատանքների ավարտից հետո։




Մամուլի Տեսություն

Լրահոս