Որ դեպքում ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևը կարելի է դրական տեղաշարժ համարել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց քաղաքագետ Արամ Մանուկյանը:

«Սա շատ փոքր բան է, սակայն ողջունելի է, որ Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող այս բանաձևը», – նշեց նա, ընդգծելով, որ ապագայում էլ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլեր կարող են արվել, սակայն այնպես, որ չխաթարվեն հարաբերությունները Թուրքիայի հետ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը վերջնականապես կճանաչի միայն այն ժամանակ, երբ դա համապատասխանի իր շահերին: Նա նաև հավելեց, որ ԱՄՆ-ի համար այս պահին Թուրքիան շատ կարևոր գործընկեր է, ուստի՝ այդ երկիրը չի գնա քայլերի, որոնք կարող են վատթարացնել հարաբերությունները Թուրքիայի հետ:

«Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում վատթարացել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, ուստի՝ այս տեսանկյունից էլ ԱՄՆ-ի համար ձեռնտու չէ Թուրքիայի նման դաշնակցի կորուստը»,- ընդգծեց Մանուկյանը:




Լրահոս