ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՌԵԿՈՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է ArmSport.am-ը` երեկ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ռայո Վալեկանո»-ին 4:0 հաշվով հաղթելուց հետո «Բարսելոնա»-ն գերազանցեց 1970-71 մրցաշրջանում Բիլբաոյի «Ատլետիկ»-ի` սեփական խաղադաշտում սահմանած չոր հաշվով հաղթանակների ռեկորդը: Փաստորեն, «Բարսելոնա»-ն արդեն 1031 րոպե գոլ չի ընդունել սեփական խաղադաշտում, որից 90 րոպեն կատալոնական ակումբի դարպասը պաշտպանել է Խոսե Պինտոն, մնացած ժամանակահատվածում` Վիկտոր Վալդեսը:
Հիշեցնենք, որ 1970-71 մրցաշրջանում «Ատլետիկ»-ը սեփական հարկի տակ հանդիպումներում գոլ բաց չէր թողել 1018 րոպե:




Լրահոս