Անցած շաբաթվա 5 գլխավոր սպորտային իրադարձությունները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցնող շաբաթը կարևորվեց մի շարք սպորտային իրադարձություններով: Sport-express.ru-ն առանձնացրել է 10 գլխավոր սպորտային իրադարձություններ:

1. Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղի ժամանակ Մադրիդի «Ռեալը» պարտվեց Դորտմունդի «Բորուսիային» 0:2 հաշվով:

Գերմանական թիմում դուբլով աչքի ընկավ կիսապաշտպան Մարկո Ռոյսը: Սակայն երկու խաղերի վերջնական արդյունքում իսպանական թիմը, շնորհիվ տնային 3:0 հաշվով հաղթանակի` անցավ հաջորդ փուլ:

սպորտ

 

2. Իտալական «Յուվենթուսը» սեփական դաշտում Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղի ժամանակ հաղթեց «Լիոնին» 2-1 հաշվով և դրա շնորհիվ իտալական ակումբն ավելի մոտ դարձավ տնային ֆինալում, որը կանցկացվի Թուրինում:

սպորտ 2

 

3. «Զենիթը» Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում 4:1 հաշվով հաղթանակ տարավ «Կրասնոդարի» նկատմամբ: Տանտերերի կազմում դուբլով առանձնացավ Խալկը, ով դուրս եկավ լավագույն ռմբարկուների շարք` 15 գոլով: Այս հաղթանակի շնորհիվ «Զենիթը» վերադարձավ Պրեմյեր լիգայի առաջին հորիզոնական:

սպորտ 3

 

4. «Սպարտակը» հաղթեց «Կռիլյա Սովետով»-ի հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ: Սա առաջին հաղթանակն էր սպարտակցիների` Վալերի Կարպինի հեռացումից հետո:

սպորտ 4

 

5. Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում խոշոր հաշվով պարտվեց դորտմունդյան «Բորուսիային»:

Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իսկ ընդմիջումից հետո ևս երկու գոլ խփեցին Մարկո Ռոյսն ու Յոնաս Խոփմանը:

հենրիկ

 




Լրահոս