Այս պահին Մարմարիկում տեղի է ունենում 2-ամյա Տիգրանի հոգեհանգիստը, որին մասնակցում են նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու Սասուն Միքայելյանը:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ մայիսի 24-ին՝ 20 օր որոնողական աշխատանքներից հետո, 2-ամյա Տիգրանին հայտնաբերել են Մարմարիկ գետում։
ArmLur.am-ի հետ զրույցում Արթուր Քարամյանը՝ Մարմարիկ բնակավայրի վարչական ղեկավարը հայտնել էր, որ 2-ամյա Տիգրանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 27-ին։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ մայիսի 4-ին՝ առավոտյան ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել էի քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

























































































