Armenian text to speach

Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում. Ջոշուա Հաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը հանդիպել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։

«Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի ջանքերի մասին արդյունավետ զրույց ունեցա Ազգային ժողովի փոխնախագահ և հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ»,- հանդիպումից հետո Ջոշուա Հաքի խոսքերը փոխանցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Ջոշուա Հաքը մայիսի 29-ին Երևանում հանդիպել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։




Լրահոս