
Այսօր Ազգային ժողովի նախագահի ընտրության կապակցությամբ ԱԺ նիստերի դահլիճը սովորականից մարդաշատ էր` 131 պատգամավորներից ներկա էին 96-ը: Խորհրդարան էր եկել նաեւ գործարար պատգամավոր Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկը): Լրագրողների հետ ճեպազրույցում “Մասնավոր պահնորդական ծառայության մասին” օրենքի մասին, նա ասաց, որ եթե որոշել են` ուրեմն մի բան գիտեն: “Ես թիկնապահ չունեմ, բոլորին լարել եմ”,- ասաց Լ. Սարգսյանը: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե առաջադրելո՞ւ է նա իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում` պատասխանեց. “Կմտածեմ”: