Այսօր՝ ապրիլի 15-ին, արևմտյան կիսագնդի բնակիչներն ականատես կլինեն շատ հազվադեպ երևույթի` Լուսնի լրիվ խավարմանը:
Երկրագնդի արբանյակը կմտնի նրա ստվերի տակ, սակայն լրիվ չի անհետանա և կգունավորվի մուգ կարմիր երանգով:
«Արյունոտ լուսինն» ամենալավը կդիտվի Հյուսիսային և Հարավային Ամերիկայում. տեղեկացնում է «Россия 24»-ը:
Լուսնի լրիվ խավարումը կսկսվի Հայաստանի ժամանակով առավոտյան 8-ից հետո, իսկ դրա ամենաակտիվ շրջանը կլինի շամը 11:46-ին: