
Ազգային ժողովն այսօր` դեկտեմբերի 6-ի երեկոյան արտահերթ նիստ կգումարի: Ինչպես armlur.am -ին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից` Հայաստանի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, դեկտեմբերի 6-ին ժամը 18.30-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ:Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ նախագահի տեղակալի ընտրության հարցը:Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն դեկտեմբերի 1-ի խորհրդի նիստում որոշել է այդ պաշտոնում առաջադրել Էդուարդ Շարմազանովի, իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում` Գագիկ Մելիքյանի թեկնածությունը: