BBC. 2012 թվականի ամենախոստումնալից եվ հեռանկարային երաժիշտները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական ընկերությունը հրատարակել է հաջորդ տարվա ամենախոստումնալից և հեռանկարային երաժիշտների ցուցակը: Առայժմ ցուցակում ընդգրկված են 15 անուններ, որոնց թիվը հետագայում կնվազի` հասնելով հինգի: Իսկ հունվարին կորոշվի հաղթողի անունը։ Այսպիսով՝ լավագույն կատարողի թեկնածուներն են՝ Friends խումբը, ռեպ երգչուհի Ազելիա Բենքսը, Դոթ Ռոթենը, Dry the river խումբը, Ֆրենք Օուշենը, Լիան Լա Հավասը, Միշել Կիվանուկան և այլոք։ Ցուցակը կազմվել է ավելի քան 180 երաժշտական փորձագետների, պրոդյուսերների, հեռուստահաղորդավարների և այլ մասնագետների կողմից։Հիշեցնենք, որ նախորդ տարի հաղթող էր ճանաչվեց Ջեսսի Ջեյը, իսկ նրա առաջին՝ Who are you? ձայնասկավառակը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենաշատ վաճառված ձայնասկավառակը։ 




Լրահոս