Armenian text to speach

Խուդաթյանը և Դունկանը հայտնել են ատոմային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 4-ին ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Դավիթ Խուդաթյանը ողջունել հյուրերին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը, հատկապես Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև օրերս ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Հայկական ԱԷԿ-ում տեղադրված վարժասարքի համար։

Ըստ աղբյուրի՝ Դավիթ Խուդաթյանը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ատոմային էներգետիկայի բնագավառում ծավալված համագործակցությունը։  Կողմերը հայտնել են հետագա համագործակցությունը խորացնելու երկուստեք պատրաստակամություն։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության և Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության շրջանակին վերաբերող մի շարք հարցեր։




Լրահոս