ՏԵՍԱՆՅՈՒԹ․ TikTok-ը արգելափակել է նիհարությունը խրախուսող հեշթեգը՝ որպես պայքար վնասակար բովանդակության դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

TikTok սոցիալական հարթակը արգելափակել է «#skinnytok» հեշթեգով որոնումները, քանի որ դրանք հաճախ ուղղորդում էին դեպի ծայրահեղ նիհարությունը խրախուսող և ուտելու խանգարումները քարոզող տեսանյութեր։

Նման բովանդակությունը, ըստ մասնագետների, կարող է հատկապես վտանգավոր լինել դեռահասների և խոցելի օգտատերերի համար։ Հեշթեգի որոնման փոխարեն այժմ TikTok-ը ցուցադրում է հոգեկան առողջության աջակցության ռեսուրսներ։

Ուտելու խանգարումների դեմ պայքարող կազմակերպությունները դրական են գնահատել TikTok-ի այս քայլը, սակայն զգուշացրել են՝ օգտատերերը հաճախ գտնում են շրջանցման ուղիներ, իսկ նման վնասակար բովանդակությունը շարունակում է տարածվել այլ հեշթեգների ներքո։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ. ավելի վաղ TikTok-ը արգելափակել էր նաև «չաբի ֆիլտրերը», որոնք աղավաղում էին օգտատերերի մարմնի պատկերը՝ առաջացնելով ինքնագնահատականի խնդիրներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիանա Սարգսյան




Լրահոս