ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմությունը Էջմիածինում ավելի բարձր ռեյտինգ ունի. ով է թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ չնայած նրան, որ իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի կարողանան Էջմիածին քաղաքում կրկին իրենց քաղաքապետն ունենալ, բայց, կարծես թե, ընդդիմադիր ուժերն այս պահին գերիշխող դեր ունեն:

Ըստ Armlur.am-ի աղբյուրների այս օրերին Էջմիածնի ավագանու «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի անդամ Սևակ Խաչատրյանն է տարբեր հանդիպումներ ունենում, քաղաքում հեղինակություն ունեցող անձանց հետ, որպեսզի հասկանա, թե ով և ինչ դիրքորոշում ունի:

Armlur.am-ի տեղեկություններով, կարծես թե Խաչատրյանին հաջողվել է քաղաքում վստահություն ունեցող անձանցից «դաբրո» ստանալ: Armlur.am-ի աղբյուրները նշում են նաև, որ էջմիածինցիները ևս մեծ վստահություն ունեն նրա նկատմամբ:

Իսկ այս ամենին զուգահեռ իշխանությունները փորձում են վերականգնել վերահսկողությունը քաղաքապետի նստավայրում` նրանց «սրտի» թեկնածուն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հաճախ հանդիպումներ-քննարկումներ է կազմակերպում աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Մեխակյանի նպատակը մարդկանց իր կողմ «քաշելն» է, որպեսզի կարողանա ընտրություններում ձայներ հավաքել:

Բայց, թե որ ուժին կհաջողվի արդյունք ունենալ, դեռ շատ վաղ է ասելը:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս