Երբ տեղի կունենա Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: ՀՀ Ընտրական օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի ե՛ւ հերթական, ե՛ւ արտահերթ ընտրություններն անցկացվում են ԸՕ-ով սահմանված օրերին, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները: Իսկ ղեկավարի եւ ավագանու անդամների հերթական օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ԿԸՀ-ն:

2018 թվականին ՏԻՄ օրեր են նշանակվել մարտի 11-ը, հունիսի 10-ը եւ հոկտեմբերի 21-ը: Այսինքն, առաջիկա ընտրությունները տեղի կունենան ոչ շուտ, քան հոկտեմբերի 21-ը, քանի որ մայիսի 11-ը եւ հունիսի 10-ն անցել են: Հավելենք, որ նախօրեին տեղի է ունեցել ավագանու նիստ, որի ժամանակ կազմվել է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:




Լրահոս