Գավառի ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ և պայթուցիչով նռնակ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ անցկացրած բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 11-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է կոնկրետ վայր, որտեղ զենք-զինամթերք է թողել:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված տարածքում: Հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 29 փամփուշտ և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով:

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:




Լրահոս