ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կալաշնիկով» ինքնաձիգեր արտադրող գործարան Հայաստանում. ով է գործարանի խորհրդի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգեր արտադրող գործարանը: Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020 թ մայիսին 15-ին 10 տարի ժամկետով: Այդ պայմանագիրը ՌԴ-ում անցել է համաձայնեցման և հաստատման երկար ճանապարհ: Նախ լինում է միջգերատեսչական և տեխնիկական բնույթի այլ համաձայնեցումներ, որին հետևում է ՌԴ նախագահի հրամանագիր: ՌԴ նախագաhի հրամանագիրը եղել է 2019թ. օգոստոսին, որից հետո դաշնային ռազմատեխնիկական ծառայությունը (ФС ВТС) հաստատում է և թույլատրում կնքել պայմանագիր ընկերությունների միջև տաս տարի ժամկետով:

Դրանից հետո էլ ամեն տարի այդ պայմանագիրը պետք է երկարացվի համապատասխան պայմանների ապահովման դեպքում միայն: Իսկ որն է ընկերության ստեղծման նպատակը: Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ ներկայացուցիչ Լևոն Հարությունյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց ընկերության հիմնադրման նպատակը: Մեր զրուցակիցները նաև նշեցին, որ մոտ ապագայում նախատեսում է սկսել տեղական պահանջներին համապատասխան գիշերային ջերմատեսիլ տեսադիտարկման սարքերի արտադրություն, որոնց նախագծման համար ինժեներներն աշխատել են առաջնագծում, ՀՀ ԶՈւ-երի զորամասերում ուսումնասիրվել և քննարկել են մարտավարատեխնիկական բնութագրերը, հաշվի են առնվել մեր սահամններն ու տարածքային առանձնահատկությունները։ Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։

Ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ, նախկին զինվորական Իգոր Գարդիենկոն ներկայացրեց , թե ինչ է նախատեսվում առաջին փուլով Սինքրոն «Արտադրության առաջին փուլում AK103 ավտոմոտների պահեստամասերը ստանալու ենք և ամբողջ տեխնոլոգիական շղթայով հավաքվելու է այս արտադրամասում ՝ մինչև բեռնումը։ Առաջին փուլից հետո, կսկսենք երկրորդ փուլը, որը ենթադրում է հավաքման համար անհրաժեշտ պարզ դետալների արտադրությունը տեղում՝ կրկին ռուսական տեխնոլոգիայիով» Բոլոր փուլերը ունեն իրենց համապատասխան հաստատումն ու փաստաթղթավորումը, ընկերությունը մշտական պետք է ապահովի տեխնիկական և այլ պայմանները: Նա շեշտեց, որ գործարանի հզորությունը թույլ է տալիս ունենալ տասնյակ հազարների հասնող արտադրական ծավալներ։ Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել նվազագույնը 20 աշխատատեղ»,- նշեց մեր զրուցակիցը։

Այդ մասնագետները արդեն ընտրված են: Նշեք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին և դեռևս եզակի դեպք է, երբ 0-ից մասնավոր ընկերության կողմից արտադրվելու են նոր սերնդի ինքնաձիգներ։ Այս գործարանի հիմնման աշխատանքները սկսվել են մոտ երկու տարի առաջ, լրիվ զրոյից կիսավեր շինությունից հասել են ամենաբարձր մակարդակի ապահովման: Կոնցեռնի նախագծերից է նաև Աբովյան քաղաքում 2 խոշոր վերանորոգման ցեխերի ստեղծումը, որոնցից յուրաքանչյուրը մոտ 8 հազար ք/մ է։

«Կա 3-4 հիմնական ուղղություն՝ զենքի հավաքում, ավտոմոբիլային տեխնիկայի կապիտալ վերանորոգում՝ ռուսական և սովետական տեխնոլոգիայով՝ իրենց փաստաթղթավորմամբ, տանկային տեխնիկայի վերանորոգում, զենքի արտադրություն և հավաքում, ինչպես նաև տարբեր տրամաչափերի փամփուշտների արտադրություն»: Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը հանդիսանում է Դավիթ Գալստյանը, որը ըստ հայտարարությունների ներգրավված են զենքի միջազգային առևտրում։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս