Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դրիմս Ինթերպրայսիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ «Ինդիան Մեհակ» (ք․ Երևան, Կորյունի փ.), անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝

– օդափոխման համակարգը եղել է ոչ բարվոք վիճակում՝ չբացառելով կեղտի կուտակումը, սննդամթերքի մեջ օտար մասնիկների թափանցումը,

– խոհանոցի և նախամուտքի պատերը, պատուհանը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ապահովվել մաքրման ու ախտահանման աշխատանքները,

– սանհանգույցի մուտքի առջևի տարածքի առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը,

– մնացորդները տեղավորված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղերում,

– դարակաշարը չի պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։




Լրահոս