
«Ես ոչ մի տեղ չեմ տեղափոխվել, իմ գործը շարունակում եմ»:
Եթե Լիսկան ինչ-որ տեղ գնար, ապա իր կամքից անկախ` այդ լուրը կայծակնային արագությամբ կտարածվեր հանրապետությունով մեկ: Այդ աչքալուսանքը Սուրիկ Խաչատրյանի բոլոր թշնամիները սիրով կտային իրար: Բայց ինչպես երեւում է, նա կարող է ամեն ինչ անել եւ մնալ անպատիժ: Կնոջը ծեծեց, քրեական գործն անհայտ է, թե ինչ ընթացքի մեջ է, դպրոցահասակ երեխային ծեծեց իր աշխատասենյակում, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը գնաց, հասավ Սյունիք, ու դարձյալ Լիսկան անպատիժ մնաց: Մի խոսքով, իսկապես նա գնալու որեւէ տեղ չունի: Նա պիտի մնա, շարունակի ծեծել, ջարդել եւ մնալ անպատիժ: