Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստի կայսրության իշխանությունը թղթե QR-ները հանում է, որ փաթեթները վաճառվեն. Գևորգ Ստեփանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամենայն հավանականությամբ, օգոստոսի 1-ից սկսած QR կոդերը` ուղետոմսի թղթային տարբերակը, այլևս չպետք է գործի։ Թերհավաքագրման խնդիրներից մեկը դա է։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն” ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը զեկուցեց՝ տոմսերի գնման ինչ թվային պատկեր կա, որից հետո Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե ամռան ընթացքում պետք է հրաժարվենք թղթային QR-ներից։ Ավինյանը հրահանգեց, որ այդ հարցը պետք է քննարկվի պատասխանատու բոլոր կառույցների հետ։

Ստացվում է, որ քաղաքցիներին անհարմարություն պատճառելու նոր գործընթաց է մեկնարկում։

Հիշեցնենք,   2025 թվականի  հունվարի 1-ից հայտարարվեց բոլոր մեթոդներով ՝QR, բանկային քարտ, ֆիզիկական քարտով, վճարումների անցումը միասնական համակարգին։
Տոմսերի գնի և համակարգի փոփոխությունները առաջացրել էին փողոցային դժգոհություններ, քանի որ ըդդիմադիր ուժերը, քաղաքացիական անձինք, բողքոի ալիք բարձրացրին, բոյկոտեցին և գրեթե 2-3 ամիս նորմալ վճարումներ չարվեցին։
Վճարումներն ըստ ընդդիմադիրների հիմա էլ նորմալ չի իրականացվում, և արդյունքում տուժում է քաղաքային բյուջեն։

Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Երևան քաղաքի փոքրամասնության «իշխանությունը» հերթական քայլն է անում ընդդեմ քաղաքացիների։ «Մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է, օգոստոսի 1-ից QR կոդերով օգտվելը տրանսպորտից դառնալու է անհնար։

Միակ նպատակը՝ քաղաքացիներին ստիպել գնել փաթեթներ։

Ոչ բարեփոխված տրանսպորտի բարեփոխումը տապալածները դեմ են դուրս գալիս ժողովրդին։

Լռելու ու հանդուրժելու արդյունքը։

Պետք է բոյկոտել ու ձեռք չբերել փաթեթներ»,- գրել է նա:

Տիգրան Ավինյանի հայտարարությունների մաիսն ArmLur.am-ը զրուցել է Երևամի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի հետ։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս