
Կանադայի կառավարությունը պատժամիջոցների ցանկում ներառել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջը՝ Լյուդմիլան Պուտինային, որն այժմ կրում է Օչերետնայա ազգանունը։ Այս մասին ասվում է Կանադայի կառավարության կայքում հրապարակված փաստաթղթերում։
Որոշման մեջ նշվում են, որ սահմանափակումներ են մտցվում Լյուդմիլա Ալեքսանդրովնա Օչերետնայայի նկատմամբ, որը նախկինում կրում էր Պուտին և Շկրեբնևա (օրիորդական ազգանունը) ազգանունները։
Նա ամուսնացած է եղել ՌԴ նախագահի հետ 1983-ից 2013 թվականներին։ Նրա ներկայիս ամուսինը՝ Արթուր Օչերետնին նույնպես ընդգրկված է եղել պատժամիջոցների ցուցակում։