ՎԱՐԴԱՆԻԿԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում բացվել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող GYUMRI ALEXANDRAPOL HOTEL PALACE հյուրանոցի գովազդային տեսահոլովակը: Քաղաքի Ամենափրկիչ եկեղեցու դիմաց գտնվող այս հյուրանոցը քաղաքապետն ավելի քան 5 տարի է՝ կառուցում էր: Գյումրու «Շիրակ» կենտրոնի փոխանցմամբ՝ հյուրանոցի բացումը նախատեսված է եղել դեռեւս նախորդ տարի` Գյումրու օրը, սակայն բացումից մի քանի օր առաջ՝ հյուրանոցի տանիքում շինարարական աշխատանքների ընթացքում բռնկված հրդեհի պատճառով բացումը հետաձգվեց: Որոշ խոսակցությունների համաձայն՝ հրդեհից հետո հյուրանոցի ներքին ճոխությունը կրկնապատկվել է:




Լրահոս