Բարերար Սամվել Կարապետյանը ձերբակալվածի կարգավիճակում է. ինչ մեղադրանք են առաջադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան քաղաքական դաշտում և իրավապահ համակարգում գիշերը թեժ է եղել։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանը ստացել է ձերբակալվածի կարգավիճակ։ Միակ հստակ տեղեկությունը սա է, մնացածի մասով դեռ իրավական անորոշություն է. պարզապես Կարապետյանին այս պահին Քննչական կոմիտեում պահում են:

Նրան ուղեկցած եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը և որդին, արդեն դուրս են եկել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ իրավապահ մարմինները ողջ գիշեր զբաղված են եղել մեղադրանք ձևակերպելով՝ կոնկրետ նպատակ ունենալով քրեական հետապնդում սկսել գործարարի նկատմամբ, քանի որ ստացել են SMS:

Ինչպես հայտնում են ArmLur.am-ի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները, այդ մեղադրանքը մինչ այս պահը չեն կարողանում գտնել, քանի որ հիմքեր չկան:

Տեսակետ է եղել՝ առաջադրել փողերի լվացման հատկանիշներով մեղադրանք առաջադել, բայց դեռ տատանվում են: Նույն աղբյուրների պնդմամբ, ակնկալվում է, որ Կարապետյանի նկատմամբ առաջիկայում կարող են առաջադրվել քաղաքական երանգ ունեցող մեղադրանքներ, ինչպիսիք են լրտեսությունը, հեղաշրջման փորձը և այլ հոդվածներ, բայց դրանց հիմքերն էլ դեռ գտնված չեն։ Ըստ շրջանառվող տվյալների, իրավապահների գործողությունների հիմքում կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հստակ քաղաքական հրահանգը՝ ուղղված բարերարին մեկուսացնելուն։

Փաշինյանը Սամվել Կարապետյանին վերագրել է բառ, հրահանգ տվել այդ բառի հիմքով, բայց բարերարը չի’ ձերբակալվել. «Ժողովուրդ»

Ընդգծենք, որ պաշտոնական աղբյուրները այս պահի դրությամբ պահպանում են լռություն, ArmLur.am-ին չի հաջողվում պաշտոնապես տեղեկանալ, թե ինչ կարգավիճակով և որ մեղադանքի շրջանակներում է Սամվել Կարապետյանը գտնվում Քննչական կոմիտեում. տարել են ու մտածում են:

Հիշեցնենք, որ երբ երեկ Սամվել Կարապետյանը հրապարակայնորեն աջակցություն հայտնեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Փաշինյանի վարչակազմի կողմից գնահատվեց որպես քաղաքական մարտահրավեր, նա սկսեց ստատուսներ գրել։ Արդյունքում՝ իրավապահ համակարգը ներգրավվեց գործողությունների մի շղթայի մեջ, որն այսօր հանգեցրեց Կարապետյանի ձերբակալվածի կարգավիճակին։

Հատկանշական է նաև, որ այս գործընթացի ընթացքում լարվածություն է առաջացել նաև իշխանության ներսում։ Մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ինչպես հաղորդվում է, փորձել է վարչապետին հասկացնել, որ բարերարի և եկեղեցու դեմ ուղղված նման քաղաքական մոտեցումը անընդունելի է։ Սակայն Փաշինյանը հակադարձել է նրան, ինչի արդյունքում Աբազյանը առվոտյան հեռացավ զբաղեցրած պաշտոնից։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրա հետևից էլի պաշտոնյաներ կգնան:

Այսպիսով, ունենք մի իրավիճակ, երբ ազգային արժեքներ կրող Սամվել Կարապետյանը հայտնվել է իշխանական ճնշման թիրախում՝ իր դիրքորոշման համար։
Իրավապահ համակարգի ներսում գործընթացները շարունակվում են, և ArmLur.am-ը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը:




Լրահոս