ԵՍ ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ ՇԱ~Տ ԵՄ ՍԻՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարում երեւացող արծաթյա զարդերի խանութը, որը գտնվում է Տիգրան Մեծ պողոտայի վրա, նախկինում բավականին «քաղցր էր». այնտեղ տեղակայված էր «Գրանդ քենդի»-ի խանութը` տարատեսակ շոկոլադներով ու սուրճերով: Թե ինչու է փակվել կոնֆետի խանութը, «Ժողովուրդ»-ին այդպես էլ չհաջողվեց պարզել: «Գրանդ հոլդինգի»  սեփականատեր Հրանտ Վարդանյանի որդին` ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է իրենց խանութների փակման մասին լուրը: Ավելին` Վարդանյանն ասել է, թե ընդհակառակը` «խանութները բացվում են»: Ապա նաեւ հետաքրքրվել է, թե «ո՞վ է այդ լուրերը տարածում», ապա ինքն էլ պատասխանել` «հասկանալի է, մրցակից ընկերությունները», որոնք զբաղվում են քաղցրավենիքի եւ շոկոլադի ներկրմամբ:  Թե ում է ակնարկել Վարդանյանը, այդպես էլ չի հստակեցրել, բայց մենք պարզապես հաստատում ենք երեկվա համարում տպագրված լուրը` լուսանկար-փաստով` միաժամանակ հիշեցնելով, որ Հրանտ Վարդանյանն ինքն է հայտարարել, որ իրենց բիզնեսը տեղափոխում են Վրաստան: ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս