ԻԴԵԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Mercer խորհրդատվական ընկերության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում 200 քաղաքների մեջ առաջին տեղերը զբաղեցրել են գերմանական ու շվեյցարական քաղաքները: Լավագույն տասնյակի մեջ են մտել Ցյուրիխը, Մյունխենը, Դյուսելդորֆը, Ժնեւը, Բեռնը: Արդյունքում Վիեննան  համարվել է աշխարհի լավագույն քաղաքը: Քաղաքների այս վարկանիշային դիրքը շատ փոփոխական է` հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամը եւ առկա այլ գլոբալ խնդիրները: Օրինակ` Օսլոն իջել է մինչեւ 24-րդ տեղն այն բանից հետո, երբ Անդերս Բրեյվիկի կողմից կատարված ահաբեկչական գործողությունների պատճառով կտրուկ աճ գրանցվեց սպանությունների ցուցանիշում: Իսկ ամենավատ պայմաններն ապահովող քաղաք է ճանաչվել Բաղդադը: Քաղաքական անկարգությունների ու տնտեսական խնդիրների պատճառով Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի քաղաքները նույնպես ցուցակի ստորին հատվածում են:




Լրահոս