Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իրանը շարունակելու է հարվածներ հասցնել Իսրայելին՝ ի պատասխան վերջին շաբաթվա ընթացքում Իրանի դեմ շարունակվող ագրեսիայի։
«Ալլահի օգնությամբ մենք շարունակաբար կհարվածենք սիոնիստական ռեժիմին պատկանող ցանկացած թիրախի և մեր առջև որևէ սահմանափակում չենք տեսնում», – հայտարարել է բարձրաստիճան զինվորականը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի բազաներից մեկ այցելության ժամանակ։
Մուսավին գովեստի խոսքեր է հղել ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերին վերջին օրերին Իսրայելական թիրախների դեմ իրականացված ճշգրիտ հարվածների համար։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան ԻՀՊԿ-ն հայտարարություն էրտարածել՝ նշելով, որ զինված ուժերը նոր տեսակի հզոր հրթիռներ են արձակել Իսրայելի թիրախների ուղղությամբ։ Խոսքը Սեջջիլ տիպի երկփուլանի, երկար հեռահարության և գերծանր հրթիռների մասին է։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ի գիշերը Իսրայելը հանկարծակի հարձակում էր իրականացրել Իրանի դեմ՝ թիրախավորելով նաև Թեհրանի բնակելի շենքերը։ Թիրախային հարվածների հետևանքով սպանվել էին իրանցի բարձրաստիճան զինվորականներ, իսկ բնակելի շենքերի ուղղակի թիրախավորման արդյունքում զոհվել էին քաղաքացիական անձինք։
Անի Վարդանյան


























