«Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր բարերար Սամվել Կարապետյանի կողմից հովանավորվող «Արարատ-Արմենիա» ֆուբոլային ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանից պարզել նրա դիրքորոշումը Կարապետյանի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։ Փորձել էինք նաև, վերջինիս կողմից հովանավորվող «Արարատ-Արմենիա» ֆուբոլային ակումբի հետագա գործունեությամ մասին տեղեկություն ստանալ Գալստյանից:
Սակայն վերջինս հայտնել էր, որ զբաղված է, կարող ենք փորձել մոտ կես ժամ անց, սակայն Գալստյանը ArmLur.am-ի հեռախոսազանգերին չէր պատասխանել։ Այսօր Գալստյանը զանգահարել է խմբագրություն ու հայտնել, որ պատրաստ է պատասխանել մեր յուրաքանչյուր հարցի:
-Պարոն Գալստյան, խնդրում ենք հաստատել կամ հերքել՝ արդյո՞ք Դուք հունիսի 18-ին ներա եք եղել դատարանի շենքի բակի հավաքին՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի։
– Իհարկե ներկա եմ եղել, մասնակցել եմ և մինչև վերջ էլ մասնակցելու եմ: Սա ես ասում եմ, որպես անհատ, որպես Պողոս, ես Սամվել Կարապետյանի կողքին եմ։
– Ի՞նչ դիրքորոշում ունեք Ձեր թիմի հովանավորների ընտանիքի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ, քանի որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սեփականատերերի կողմից քննարկվում է թիմի գործունեության դադարեցման հարցը՝ պայմանավորված Կարապետյանների բիզնես գործունեության նկատմամբ պետական մարմինների հետապնդումներով:
– Հիմա Ձեր երկրորդ հարցին կպատասխանեմ, որպես «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն: Իսկզբանե այս ակումբը ստեղծվել է Մոսկավայում և անվանումը եղել է «Արարատ-Մոսկվա»։
Այս ակումբը Մոսկվայում ունեցել է լավ հաջողություններ: Ես այն ժամանակ էլ եմ եղել տնօրեն և մենք միասին ենք եղել: Սամվել Կարապետյանը հայկական ֆուտբոլի զարգացման համար այս ակումբը բերեց Հայաստան: Բոլորը կհավաստեն և ես էլ եմ ասում, որ երբ այս ակումբը մտավ Հայաստան, Հայաստանում ֆուտբոլը միանգամից բում ապրեց և հիմա էլ շարունակում է զարգանալ:
Տարիներ շարունակ այս ֆուտբոլային ակումբում մեծածավալ ներդրումներ են իրակացվել և նա այս ակումբից ոչ մի եկամուտ չունի։
Այս ակումբը ստեղծվել է հայկական ֆուտբոը զարգացնելու և առաջ տանելու համար: Եվ դուք էլ կհիշեք թե 2017 թվականից հետո մեր ֆուտբոլային ոլորտում ինչ զարգացումներ եղան: Սա նկատի ունեմ ակումբների, այլ ոչ թե հավաքականների առումով:
Ես ձեզ կարող եմ ասել ակումբի հաջողությունների մասին, մենք երկու անգամ դարձել ենք չեմպիոն: Վերցրել ենք երկու անգամ սուպեր գավաթ, մեկ անգամ գավաթ և միշտ մասնակցել ենք Եվրոպական գավաթներին: Եվ այս ակումբների վրա նրանք մեծ գումարներ են ներդնում:
Ակումբի փակվելու մասին ընհանրապես խոսք չկա, ակումբը գործում է նույն ռեժիմով: Իսկ երեկ մենք մեր ակումբ ենք հրավիրել նոր մարզիչներ և ֆուտբոլիստներ: Այսինքն ակումբը նույն ռեժիմով գործում է:
Սոնա Գրիգորյան

























































































