Armenian text to speach

Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները Ստամբուլում չեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները Ստամբուլում չեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ArmeniaSputnik-ին ասաց «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Ավելին, պատրիարքարանը փակ է եղել, որպեսզի վարչապետը չկարողանա ներս մտնել, իսկ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը այս պահին գտնվում է ԱՄՆ–ում»։

Ավելի վաղ վարչապետի մամուլի ծառայությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի հոգևորական ջերմորեն ողջունում Փաշինյանին։ Ինչպես պարզվեց, նա Հայր Վարդանն է՝ Հայ կաթոլիկ եկեղեցու քահանա։




Լրահոս