Armenian text to speach

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից:

Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911:

Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես խուճապի մի մատնվեք, զանգահարե՛ք 911 կամ 103 հեռախոսահամարներով։ Փորձեք տուժածին նստեցնել կամ պառկեցնել, որպեսզի թույնը չհասցնի շատ տարածվել օրգանիզմում: Հիշե՛ք, որքան կծած տեղը հեռու է սրտի շրջանից, այնքան փոքր է վտանգը։

Օձի կծելու դեպքում չի կարելի.

  • կծած տեղը ծակել, կտրել, այրել.
  • տուժածին տալ ալկոհոլ կամ կոֆեին պարունակող հեղուկներ, ցավազրկողներ.
  • արտածծել թույնը ո՛չ բերանով, ո՛չ նախատեսված գործիքներով.
  • տեղադրել լարան։

Անհրաժեշտ է.

  • մարմնի վրա գրիչով նշել օձի կծած տեղը.
  • էլաստիկ բինտով այնքան ամուր փաթաթել վերքը, որ մատների ծայրերը հնարավոր չլինի մտցնել դրա տակ, երկրորդ բինտը ևս անհրաժեշտ է ձիգ փաթաթել.
  • բինտով փաթաթելուց հետո վերջույթն անշարժացնել բեկակալով կամ փայտով.
  • սառույց ունենալու դեպքում ցանկալի է այն դնել վերքից վերև և ներքև:

Տուժածին կարելի է տալ ջուր, իսկ քայլեցնել կամ շարժել պետք է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Շիշե՛ք, որ օձի կծելուց հետո կա բավական ժամանակ, որպեսզի առանց խուճապի կատարեք համապատասխան գործողությունները:




Լրահոս