
Այս պահին Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանին կանչել են հարցաքննության։ 15-րոպեից կսկսի հարցաքննությունը։
Տեղեկությունը փորձեցին պարզել վերջինիս պաշտպան Ռոման Երիցյանից՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում և արդյոք նրան կկալանավորեն, ի պատասխան Ռոման Երիցյանը հայտնեց, որ Սամվել Շաճրամանյանին կանչել են հարցաքննության, սակայն նրան կալանավորելու տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Հավելենք, որ նախաքննական մարմինը թույլ չի տալիս պաշտպանին ու Արցախի նախկին նախագահին խոսել, քանի որ վերջիններիս ցանկացած տեղեկության հրապարակում կդիտարկվի նախաքննական գաղտնիքի բացահայտում։
Հիշեցնենք, որ քննչական մարմինը քննություն է վարում 2023 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական հարձակման օրերին պաշտոնական անփութության և զինամթերքի հնարավոր հանձման դեպքի վերաբերյալ։ Գործը հարուցվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա։ «Ժողովուրդ»-ը շարունակում է հետևել թեմայի զարգացմանը։
Քնար Մանուկյան