Armenian text to speach

Ինչ է ասել Սամվել Կարապետյանը իր պաշտպաններին ԱԱԾ մեկուսարան տեղափոխվելու մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի  հետ զրույցում Սամվել Կարապետյանի պաշտպան Արման Ֆերոյանը հայտնեց, որ քիչ առաջ գնացել է Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ և հանդիպել է ՍամվելԿարապետյանի:
Վերջինիցս հետաքրքրվել է Արմավիր բանտից ԱԱԾ մեկուսարան տեղափոխության մասով, վերջինս պատասխանել է, որ նրան նույնպես չեն պատճառաբենել, թե ինչու են Արմավիրի ՔԿՀ-ից տեղափոխել Երևան Կենտրոն ՔԿՀ:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Սամվել Կարապետյանին տեղափոխել են ՀՀ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնել էին Քրեակատարողական ծառայությունից։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է:

Հիշեցնենք, որ ՝ 2025թ. հունիսի 18-ին, Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս