Այսօր կեսօրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «թլպատված լինելու» վերաբերյալ տարածված պնդումներին՝ այն վերագրելով Կտրիճ Ներսիսյանի խոսնակին։ Վարչապետը գրառման մեջ շեշտել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Ներսիսյանին և նրա խոսնակին՝ «ապացուցելու հակառակը»։
«Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։ Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին եւ ապացուցել հակառակը։ Իսկ ինքը թող ի վերջո պատասխանի հարցին՝ կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե ոչ։ Զավակ ունի՞, թե ոչ», — գրել է Փաշինյանը։
Թեման սոցիալական ցանցերում լայն արձագանք է գտել, մինչդեռ քննարկման առարկա դարձած «թլպատել» բառն ունի հստակ նշանակություն։
Ըստ բացատրական բառարանների՝ Թլպատել նշանակում է «առնանդամի ծայրի մորթը կտրել»։
Օրինակ՝ «Մովսիսական օրենքով՝ նորածին արուներին թլփատում են ութերորդ օրը», իսկ «Մահմեդական կրոնը ևս պահանջում է արուներին թլփատել»։
ArmLur.am-ը շարունակում է հետևել թեմայի զարգացումներին։
























