«Լիոնը» պարտքերի պատճառով որակազրկվել և ուղարկվել է Լիգա 2. պաշտոնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ֆուտբոլի գրանդներից մեկը՝ «Լիոնը» որակազրկվել է և Լիգա 1-ից հեռացվել և ուղարկվել է Լիգա 2: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան նման որոշում է կայացրել «Լիոնի» ֆինանսական խնդիրների պատճառով։ Ակումբը, սակայն, բողոքարկման իրավունք ունի։

Հունիսի 24-ին տեղի է ունեցել Ազգային վերահսկողության և կառավարման վարչության նիստ (DNCG), որի ընթացքում քննարկվել է ակումբի ֆինանսական վիճակը։ «Լիոնից» նիստին մասնակցել է ակումբի սեփականատեր Ջոն Տեկստորը։

Հիշեցնենք, որ «Լիոնը» Ֆրանսիայի 7-ակի չեմպիոն է, երկրի 5-ակի գավաթակիր, 8-ակի Սուպերգավաթակիր։




Լրահոս