Արթուր Աբրահամ. Լավ մարզավիճակում եմ, հաղթանակն անխուսափելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա որակավորման մենամարտը նախանշված է 2012 -ի հունվարի 14-ին, Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում, “Բադեն-Արենա” համալիրում:Նրա մրցակիցը արգենտինացի 23-ամյա Պաբլո Ֆարիասն է, որն ունեցել է 19 մենամարտ եւ ոչ մի պարտություն:  “Լավ մարզավիճակում եմ, հաղթանակն անխուսափելի է: Մեծ աշխատանք եմ տարել նախորդ մենամարտերում սխալներս վերացնելու ուղղությամբ: 2012-ն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու: Դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարների համար”,- նշում է Արթուր Աբրահամը՝ տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս