
2014թ. առաջին եռամսյակում Երևանի քաղաքապետարանը տրամադրել է 213 ճարտարապետահատակագծային առաջադրանք, 276 շինարարական թույլտվություն ու շինարարության ավարտի փաստագրման 141 ակտ: Այսպիսով, ապահովվել է նաև ՀՀ կառավարության սույն թվականի փետրվարի 20-ի հ.258-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014 թվականի միջոցառումների ծրագրով նախատեսված համապատասխան կետերի կատարումը: Հարկ է նաև նկատել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ խիստ վերահսկողություն է սահմանվել քաղաքացիների ներկայացրած դիմումներին քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կողմից օրենքով սահմանված ժամկետներում պատասխանները տրամադրելու գործընթացի նկատմամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն