Ռուս նախկին պատգամավորին արգելել են մուտք գործել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր և ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր Ֆրանց Կլինցևիչին, որը մասնավոր այցով ժամանել էր Երևան, «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկողության կետում փաստաթղթերը ստուգելուց հետո ասել են, որ նա պետք է վերադառնա Ռուսաստան, հաղորդում է «Комсомольская правда»-ն։։

«Սահմանապահները ինձ ասացին, որ ինձ մուտքն արգելված է։ Ես ժամանել էի հանդիպելու այն մարդկանց հետ, ովքեր օգնել էին ինձ կանգնեցնել աֆղանցի վետերանների հուշարձանը»,-ասել է նա։

Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավորը նշել է՝ նրան Հայաստան մուտքի արգելքի պատճառների մասին չի հաղորդվել։




Լրահոս