Ի՞նչ ունեցվածք ունի Միքայել Սրբազանին մեղադրանք առաջադրած քննիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ Միքայել Սրբազանին մեղադրանք առաջադրած քննիչը, վերջինս հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վաչե Մխիթարյանն է, ով 2021 թվականին  պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

ՀԿԳ ավագ քննիչը 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր է ներկայացրել, որի համաձայն 2004 թվականին քննիչը ձեռք է բերել բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում համատեղ սեփականությամբ։

Մխիթարյանը սեփական տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն ունի սեփականության իրավունքով իրեն չպատկանող, սակայն իր կողմից շահագործվող DODGE մակնիշի մեքենա։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 265 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 276 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են  13 մլն 497 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Քննչական կոմիտեից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 մլն 629 հազար դրամ։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս