Armenian text to speach

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն:

«Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը մենամարտից հետո հայտնվել օկտագոնում։ Արմանն ըմբշամարտում ավելի ուժեղ է, քան Տոպուրիան։ Ինչո՞ւ աշխատել նրա հետ կանգնած դիրքում։ Ակնհայտ է, որ Իլյան լավ բռնցքամարտիկ է։ Եթե նրան մենամարտ տան Փիմբլեթի հետ, ապա, իհարկե, դա գլխավոր դիմակայությունը չի լինի»,- ասել է Վարդանյանը:

Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել բրազիլացի Չարլզ Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին: Ծառուկյանն այս մենամարտի համար հայտավորվել էր որպես պահեստային:

Մայիսին թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց հրաժարվել էր Մախաչևը, որպեսզի առաջիկայում մենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար:




Լրահոս