ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ իրավիճակ՝ Հոկտեմբերյան քաղաքում. քամին մեքենաներ է կոտրել․ Armlur.am-ը դեպքի վայրում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 10 շենքի տանիքի մի ահագին հատված քամին պոկել ու շպրտել է։

ArmLur.am-ը դեպքի վայրում է և ներկայացնում է իրավիճակը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասվել է շենքի տակ կայանված 7 տրանսպորտային  միջոց, էլեկտրական լարեր, ծառեր են կոտրվել։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս