McDonald”s-ը տուգանվել է 1.8 մլն դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի իշխանությունները 1.8 մլն դոլարով տուգանել են ամերիկյան McDonaldևs արագ սննդի ցանցին՝ անառողջ սննդի քարոզման համար: McDonald”s-ը տուգանվել է այն բանից հետո, երբ Սան Պաուլոյի Սպառողների ասոցիացիան կոլեկտիվ բողոք է ստացել տեղի բնակիչներից: Դժգոհություն առաջացրել է ընկերության ապարանքանիշ համարվող Happy Meal -ը, որի հետ նվեր տրվում են խաղալիքներ: Հիշեցնենք, որ  վերջին շրջանում արագ սննդի ցանցերը սուր քննադատության ենվենթարկվել ԱՄՆ առողջապահության մասնագետների կողմից:   ԱՄՆ-ում նույնիսկ պահանջում են հեռացնել ընկերության խորհրդանիշ համարվող Ռոնալդ Մաքդոնալդ ծաղրածուին, քանի որ վերջինս այցելուներ է գրավում:




Լրահոս