Armenian text to speach

Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Միրզոյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ զրույցում, անդրադառնալով Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված ագրեսիային, ընդգծել է. «Իրանը լրջորեն հետամուտ կլինի միջազգային կառույցներում ագրեսորի բացահայտման և փոխհատուցում ստանալու իր իրավունքին»։

Արաղչին, ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, շեշտել է միջազգային հանրության և ՄԱԿ-ի պատասխանատվությունը՝ ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկելու համար՝ Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի, ինչպես նաև միջազգային իրավունքի խախտումների համար։

Հայաստանի կառավարության դիրքորոշման համար շնորհակալություն հայտնելով՝ Արաղչին գնահատանք է հայտնել Հայաստանի կողմից Իրանի քաղաքացիների հյուպատոսական հարցերում ցուցաբերած աջակցության և ջանքերի համար՝ Իրանի դեմ պարտադրված 12-օրյա պատերազմի ընթացքում։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, իր հերթին, կրկին դատապարտել է Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները և ողջունել հակամարտության դադարեցումը, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանն ու լարվածության մեղմացմանը։




Լրահոս